Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բոյկո Բորիսովին

Ապրիլ 03,2012 13:12

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:  «Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են հանդիսանում մեր երկրների միջև և, այդ առումով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:

Նշելով, որ հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարևորվել է գործարար կապերի հաստատումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Բուլղարիայի փորձը կարևոր և օգտակար է մեր երկրի համար լայնածավալ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարն անդրադարձել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Տիգրան Սարգսյանի և Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30