Սյունիքի մարզի Չափնի գյուղական համայնքում ապրիլի 22-ին կկայանա համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: Չափնիի ավագանու անդամի համար առաջադրվել է 6 թեկնածու, որից տարիքով ամենամեծը 75 տարեկան Է եւ իգական սեռի ներկայացուցիչ: Թիվ 38 ԸԸՀ-ի տեղեկատվության համաձայն` բոլոր առաջադրվածներն անկուսակցական են եւ նրանցից 3-ը կին են: Ամենաերիտասարդ թեկնածուն նույնպես կին է` 32 տարեկան:
Չափնիում առաջադրվել էր ընդհանուր առմամբ 8 թեկնածու, սակայն նրանցից 2-ը ներկայացրած փաստաթղթերը հետ են վերցրել, քանի որ անձնագրային բաժնից ստացված տեղեկանքի համաձայն` նրանք գյուղում 6 ամսից պակաս հաշվառում են ունեցել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ