Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետն օրենքին տեղյա՞կ չի

Ապրիլ 03,2012 12:17

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարտի 24-ին թիվ 36-Ա որոշմամբ, մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը, մարտի 26-ից «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակել նույն դպրոցի ուսուցիչ Հարություն Ալավերդյանին եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Ոսկեպարի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Նվեր Բեգլարյանն ասում է , որ մարզպետի որոշումն անօրինական է, քանի որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, որ դա «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման խախտում է: Պարզաբանման համար դիմեցինք Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին: Նա ասաց, որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի կազմից դուրս գալու համար դիմում է գրել: Սակայն փաստն այն է, որ դպրոցի կառավարման խորհուրդն այդ առթիվ նիստ չի գումարել, եւ Հարություն Ալավերդյանը դեռեւս դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: 12 տարի որպես մարզպետ պաշտոնավարող մարզպետ Արմեն Ղուլարյանը պիտի որ իմանար մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30