Լրահոս
Օրվա լրահոսը

Դո՞ւք եք Ռոբերտ Քոչարյանը

Ապրիլ 03,2012 11:55

Երեկ 450 ուսանողներ դարձել են ՀՀԿ անդամ: Նրանց կուսակցական անդամատոմսեր են տվել Կառավարության ընդունելությունների տանը՝ հանդիսավոր պայմաններում: Ուսանողներից մեկի անուն-ազգանունն, ի դեպ, Ռոբերտ Քոչարյան էր, եւ այդ փաստը ներկաներն ընդունել են ծիծաղով ու ծափահարություններով:

«ՉԻ»- Այն, որ 450 ուսանողներ մի օրում որոշել են դառնալ նժդեհական՝ ինչ-որ տեղ հասկանալի է. գարունը տարբեր օրգանիզմների վրա տարբեր ձեւով է ազդում: Կատուները ցատկոտում են տանիքից տանիք եւ մլավում, արագիլները վերադառնում են տաք երկրներից, ուսանողները բիրիքով դառնում են հանրապետական եւ այլն: Բայց որ ՀՀԿ վերնախավը (Տիգրան Սարգսյանն ու Էդուարդ Շարմազանովը) «կայֆեր է բռնել» Ռոբերտ Քոչարյանի վրա՝ լավ չէ: Եթե այդպես շարունակվի՝ վաղը մյուս օրն էլ կուսակցական տույժերի կենթարկեն այդ տարաբախտ (անուն-ազգանունը նկատի ունենք)  ուսանողին ու կհայտարարեն, թե «կուսակցությունը որոշել  խստորեն պատժել Ռոբերտ Քոչարյանին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

ՀՀԿ-ական Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը՝ «Հենարանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30