Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. «2003-2006-ի ՕԵԿ-ը այսօրվա ԲՀԿ-ն է»

Ապրիլ 03,2012 11:52

Հատվածներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ հարցազրույցից:

 

Չե՞ք կարծում, որ հանուն իշխանության, ի վերջո, ՀՀԿն ու ԲՀԿն լավ էլ հաշտվելու են եւ հիմա էլ խորքում միասնական են՝ անկախ արտաքին ընդդիմադիր դրսեւորումներից։

 

– Եթե ԲՀԿ-ն 131 պատգամավորից ունենա 30 տոկոսից ոչ ավելի ձայն, կազմելու է կոալիցիա ՀՀԿ-ի հետ։ Եթե ԲՀԿ-ն ունենա 30 տոկոսից ավելի ձայն (մոտ 40 տոկոս), ինքը կփորձի իշխանություն ձեւավորել, առնվազն՝ ինչ-որ հայտերում թելադրող լինել «Հանրապետականին»։

Ի՞նչ ուժեր եք տեսնում խորհրդարանում։

– ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», ռեալ չեմ տեսնում ՕԵԿ-ին, իրականում տեսնում եմ, այսինքն՝ ամեն ինչ արվելու է, որ ՕԵԿ-ը հաղթահարի 5 տոկոսը, ինչպես 1999 թ. ԱԺՄ-ն, որ անհրաժեշտ ձայները չհավաքեց, բայց նվեր ստացավ։

Ինչո՞վ կբացատրեք ՕԵԿի ֆենոմենը։

– ՕԵԿ-ը ֆենոմեն չունի, պարզապես պետք է ՀՀԿ-ին ժամանակային այս հատվածում։

Իսկ հետո՞, հավատարիմ դաշնակցին նավից չեն գցում։

– 2003-2006-ի ՕԵԿ-ը այսօրվա ԲՀԿ-ն է։ Քաղաքականությունն այնքան փոփոխական է. առաջին հայացքից անհավանական շատ իրողություններ ժամանակի մեջ հավանական ու ընդունելի են դառնում։ Նայեք ՀՀԿ-ի համամասնական ցուցակը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30