Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյան անվան (Ձերժինսկու) դպրոցի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի, «ԲՄՎ Իքս–6» մակնիշի և «Սուբարո» մակնիշի 23 ՏԼ 044 համարանիշի մեքենաները։
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն շուրջ 30 րոպե է՝ դեռ դեպքի վայր չեն ժամանել Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներակայացուցիչները։
Նշված հատվածում երթևեկությունը որոշ չափով կաթվածահար է եղել։
Կարդացեք նաև
«ՎԱԶ 2121»–ի և «ԲՄՎ Իքս–6»–ի վրայից հանվել են համարանիշները։
Ավելի ուշ ժամանեցին առաջին սպայական գումարտակի աշխատակիցները, որոնց հանձնարարականով մեքենաների համարանիշները հայտնվեցին մեքենաների վրա։ «ԲՄՎ Իքս–6» մակնիշի ավտոմեքենայի համարանիշներն էին՝ 333 NN 03, իսկ «ՎԱԶ 2121»–նը՝ 23 TS 332։