Լոնդոնը շարունակում է նախապատրաստվել օլիմպիական խաղերին:
Անգլիայի իշխանությունները որոշել են Խաղերի օրերին մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու խոշոր փողոցները մաքրել պոռնիկներից՝ խստագույնս արգելելով նրանց գործունեությունը: Քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ գիշերային վճարովի ծառայություն մատուցող բոլոր աղջիկները կմեկուսացվեն Լոնդոնի արվարձաններում, ուր չեն հասնում օլիմպիական կրակի ճառագայթները: «Օլիմպիադայի մոտենալուն զուգընթաց պոռնիկների ակտիվությունն աճում է», – խոստովանել է Լոնդոնի իշխանությունների ներկայացուցիչ Էնդրյու Բոֆֆը:
Հիշեցնենք, որ կազմակերպիչները վերջերս արտասահմանցիներին արգելել են նաեւ օլիմպիական խաղերի ընթացքում ամուսնանալ Անգլիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ