Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Նախագահի եւ ընդհանրապես իշխանական խավի համար երկիրն արդեն երկիր է»

Ապրիլ 03,2012 10:53

Հատվածներ երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ հարցազրույցից :

– Պարոն Արծրունի, կուսակցությունների մեծ մասն արդեն կողմնորոշվել է իր կարգախոսներով, որտեղ անընդհատ շեշտվում է «հավատ» բառը. օրինակ, ՀՀԿն ասում է՝ հավատանք, որ փոխենք, ԲՀԿն՝ հավատա, վստահիր, պահանջիր, ՕԵԿը՝ հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր, ՀՅԴի դեպքում միայն այն հնչում է՝ արդարություն, ազատություն, Դաշնակցություն։ Հավատի վրա շատ չե՞ն խաղում մեր կուսակցությունները։

– Սա, ըստ երեւույթին, մի պատասխան ունի, որ մնացած բոլոր կուսակցությունների կարգախոսը մի հոգի է հորինել, դրա համար էլ բոլոր

տեղերում «հավատանք» բառը կա, աղբյուրը մեկն է, այնպես որ ամեն ինչ բացատրելի է:

 – Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են այդ կարգախոսները։

– Ոչ, ես հավատում եմ ծրագրերին, ավելի ճիշտ՝ ոչ թե հավատում եմ, այլ ուզում եմ տեսնել ռեալ նախադեպեր, որոնք իրականում այս 20 տարիների ընթացքում չեմ տեսել, որովհետեւ խոստանում են մի բան, իսկ իրականում, երբ գալիս են իշխանության, տեսնում ենք այն, ինչ որ միշտ տեսել ենք այս 20 տարիների ընթացքում. կյանքը վատանում է, դեմագոգիան ավելանում է, երկիրը դատարկվում է, եւ կյանքի ընդհանուր մակարդակն էլ գնալով նվազում է, ուրիշ բան ես չեմ տեսնում։

– Իսկ ի՞նչ կարգախոս կառաջարկեիք այս ընտրություններին, որը կբնորոշեր միանգամից բոլոր կուսակցություններին։

– Քանի որ այնքան էլ ծանոթ չեմ նրանց նախընտրական ծրագրերին, դրա համար ոչ մի կարգախոս էլ իրենց համար չէի հորինի։ Բոլորիս ու ինքս ինձ համար կարգախոս կհորինեի՝ ազնվություն եւ արդարություն, այդ երկուսը որ եղավ, քաղաքական որ ուժն էլ լինի՝ ՀՀԿ-ն թե ԲՀԿ-ն, այս երկիրը երկիր կդառնա։

Բայց նախագահը վերջերս իր ելույթում ասում էր, որ երկիրն արդեն երկիր է։

– Դե գիտեք, նախագահի եւ ընդհանրապես իշխանական խավի համար երկիրն արդեն երկիր է, իրենք իրապես վայելում են երկիրը, որովհետեւ ծառի պտուղներն իրանք են քաղում, դրա համար իրենք չեն կարող դժգոհ լինել, բայց դա ընդամենը մի փոքր սեգմենտ է, որն իշխանության ղեկին է եւ պետք է երկիրը վայելի, վերջիվերջո այս երկիրն իրենց համար աշխատում է։ Սա արդեն ծիսակարգ է, որը 20 տարվա վաղեմություն ունի, ու այդ ծիսակարգը բոլորն էլ կատարում են 4-5 տարին մեկ։ Բայց քիչ հույսեր կան, որ ռեալ փոփոխություն կլինի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30