Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընտրացուցակները մի քանի հարյուր հազար մարդով ուռճացված են, եւ ցուցակներում ոչ միայն դպրոցահասակներ, այլեւ մեռած հոգիներ կան:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ Aravot.am-ին ասաց, որ նման փաստեր իրենք չեն ստացել ու հորդորեց ՝ եթե կան այդպիսի փաստեր, ապա ոչ թե դրա մասին հայտարարություններ պետք է անել, այլ բոլոր փաստարկներն ու հիմքերը հարկավոր է պահ առաջ ներկայացնել լիազոր մարմնին, որն էլ պարտավոր է անհրաժեշտ շտկումներն անել.«Եթե նման փաստեր տիրապետողը ցանկանում է այդ ցուցակները ճշգրտվեն, ապա պահ առաջ պետք է այդ փաստերը ոչ թե պահեր, այլ ներկայացներ այն մարմնին, որը պարտավոր էր կատարեր այդ փոփոխությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ