Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացավ հիվանդանոցում

Ապրիլ 02,2012 21:32

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 35-ամյա Ֆելքս Սատուրովը:

Ինչպես Aravot.am –ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան ընդհարվել էր «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին:

Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:

Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա:

Վարորդին ծայրահեղ ծանր վիճակով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30