Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրապատերազմ հայտարարած «Տանկն» ու «Շեկոն» դեռ փախուստի մեջ են

Ապրիլ 02,2012 20:56

Ինչպես տեղեկացրել ենք, անցած ուրբաթ երկու մականունավոր երիտասարդներ`ԲՀԿ-ի համար աշխատող «Շեկոն»` Արտյոմ Կարապետյանը, ու ՀՀԿ-ական «Տանկը»` Հովհաննես Մկրտչյանը, ծեծկռտուք էին սարքել Գյումրու Ռեպինի փողոցում գտնվող սպորտդպրոցում, որի առթիվ էլ հենց հաջորդ օրը Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր  քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը: Սակայն նշենք, որ մինչ օրս մարզի իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել ռազբորկայի հերոսներին` թե սպորտդպրոց ներխուժած ու տնօրենի վրա հարձակում գործած «Շեկոյին» և թե ծեծված «Տանկին»: Մեր տեղեկություններով, միակ անձը, ով վկայություն է տվել այս գործով, սպորտդպրոցի հավաքարարն է, մնացածը իբրև թե ոչ տեսել են, ոչ էլ լսել:

Հետաքրքիրն այն է, որ Գյումրիից անհետացել է  ոչ միայն «Շեկոն»` իր երկու ընկերներով, այլ նաև տուժողը` մարզադպրոցի ղեկավար Հովհաննես Մկրտչյանը` նույն ինքը «Տանկը»: Իրավապահների փոխանցելով, «Շեկոն» նախկինում գողությունների համար դատված է եղել, նա ԱԺ ԲՀԿ-ական  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի  թիկնազորից է  եղել,ու նրա մահից հետո Գրիգորյանների գերդաստանի հետ պահպանել է իր ջերմ հարաբերությունները: Իրավապահների բնութագրելով, իր վարքագծով չի փայլել նաև սպորտսմեն «Տանկը», ով նույնպես անընդհատ պատերազմների մեջ է եղել: Հիշեցնենք, որ վերջինս էլ Գյումրու քաղաքապետի որդու շրջապատից է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30