Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «քանակի ծարավ» չէ

Ապրիլ 02,2012 19:53

Քիչ առաջ, կառավարության նիստերի դահլիճում  ՀՀԿ ծննդյան օրվա առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շուրջ 300 երիտասարդների ՀՀԿ անդամատոմսեր է հանձնել: Խոսակցություններ կան, որ սա միայն սկիզբն է, ուսանողների հանրապետականացման գործընթացը շարունակվելու է: Մինչեւ խորհրդարանական ընտրություններ տարբեր միջոցառումներ են լինելու, որոնց ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական կուստոմսեր է բաժանելու:

Հանրապետական Գալուստ Սահակյանը մեր այս տեղեկությունը որակեց՝ «հերթական բամբասանք», ասաց, որ ՀՀԿ-ն ուսանողներին հանրապետականացնելու որոշում չունի ու հավելեց. «Մարդիկ եթե դիմում են, նաեւ անդամագրվում են ՀՀԿ-ին»: Դիտարկմանը՝ դա մասսայական բնույթ չի՞ կրելու, հակադարձեց. «Ճիշտն ասած, մենք քանակի ծարավ չենք, որ փորձենք ինչ-որ ստիպողաբար բաներ անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30