ԿԸՀ որոշմամբ, այս տարվա ապրիլի 8-ից մինչեւ ապրիլի 22-ը ներառյալ, Հանրային հեռուստաընկերությունը կուսակցությունների նախընտրական քարոզչությունը կհեռարձակի օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-28-ը՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով: Իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի:
Հանրային ռադիոն կուսակցությունների քարոզչությունը կհեռարձակի ապրիլի 8-25-ը օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի, ապրիլի 26-28-ը՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով, իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրական 2 անգամ՝ 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով:
Հեռուստատեսային եթերաժամը տրամադրվում է Հանրային հեռուստաընկերության վերգետնյա հեռարձակմամբ Հ1 առաջին ալիքի եթերում, ապահովելով հեռարձակումը հանրապետության ողջ տարածքում, իսկ Հանրային ռադիոընկերությամբ կհեռարձակվի նաեւ Շիրակի հանրային հեուստառադիոյի եթերում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ