Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը

Ապրիլ 02,2012 18:16

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: «Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը և մենք պարտավոր ենք ընդլայնել և ամրապնդել երկկողմ  փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով և հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: «Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք  համագործակցության զարգացում և, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը»,– նշել է Սերգեյ Լավրովը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, «Սիտրոնիկս» ընկերության գործունեությունը և ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաև հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

Նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողը՝  Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից:

Հանդիպմանը քննարկվել է նաև Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել  Հայաստանի տնտեսական վիճակը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30