Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստի ընթացքում որոշեց Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստաընկերությամբ կուսակցություններին եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը: Համամասնական ընտրակարգում ընտրությունների մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամը տրամադրվում է 18.00-ից՝ 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով, Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով՝ ժամը 13.00-ից եւ ժամը 21.40-ից:
Մանրամասները՝ առաջիկայում: