Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը ՕԵԿ-ի մասին ի’ր կարծիքն ունի

Ապրիլ 02,2012 18:36

Հանրապետական կուսակցության գործարար պատգամավորներից մեկը`«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 33 ընտրատարածքում: Նրա հիմնական մրցակիցն այդ ընտրատարածքում «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանն է: Երբ պարոն Աղաբաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով է պատրաստվում մրցակցել Հովհաննես Մարգարյանի հետ, ի՞նչ հավակնություններ ունի, նա պատասխանեց ընդամենը.«Ընդամենը մի բան կարամ ասեմ` ճշմարտության չափանիշը պրակտիկան է: Մայիսի վեցից հետո կերեւա ամեն ինչ»: Իսկ, այնուամենայնիվ, քանի՞  ձայն է ակնկալում ստանալ` պնդեցինք մենք, եւ պարոն Աղաբաբյանը համեստորեն պատասխանեց.«Ինչպես միշտ»:

Երբ տեսախցիկն արդեն անջատված էր, պարոն Աղաբաբյանը իր ոչ այնքան բարձր կարծիքն արտահայտեց իր մրցակցի կուսակցության մասին, «բայց չէ՞ որ հենց ձեր` Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը համարեց, որ ՕԵԿ-ը քաղաքականության մեջ բարոյականություն բերող ուժն է»` զարմացանք մենք: Ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց.«Կարծիքը միանշանակ իրավունք ունի: Ես էլ իմ կարծիքն ունեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30