Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սե՞քս, թե սեր կամ Եվրոպան դիվանի վրա, հայերը դիվանի տակ

Ապրիլ 02,2012 17:55

Երբեմնի համլետյան հարցը՝ «լինե՞լ, թե չլինել», այսօր իր դիրքերը զիջել է ավելի «կարեւոր» մի հարցի` «Սե՞քս, թե սեր». այս է խնդիրը: Այսօրվա աշխարհը, մամուլը, հեռուստատեսությունը ու հատկապես ինտերնետը ուղղակի հեղեղված են այն ամենով, ինչ որ կապված է սեքս բառի հետ: Բառ, որը հիպնոսի պես միանգամից կլանում է մարդկային ուղեղն ու գրավում այն: Ինչպե՞ս հասնել օրգազմի, ինչպե՞ս քարշ տալ նրան անկողին, ինչպե՞ս լինել սեքսուալ, ահա սրանք են այսօրվա մամուլի գերիշխող թեմաները: Ինչի՞ համար, որպեսզի ավելացնեն իրենց դիտումների քանակը: Երբեմնի հեքիաթներն այսօր փոխարինվել են սեռական խեղաթյուրված դաստիարակությամբ: Ցավոք այդ ամենն արդեն ներխուժել է հայ հողի վրա: Դեռ երբեք հայ կինը չէր ծնել նման «ժամանակակից ու զարգացած» օրիորդների, ովքեր դրոշակ դարձնելով ազատությունը, անում են այն, ինչ ուզում են. ազատությունը շփոթելով սանձարձակության հետ: Մեր մեջ կան «գերզարգացած» մարդիկ, ովքեր հայի ճակատին են կպցնում «չտես» ու «հետամնաց» պիտակները, հագնում կարճ, վուլիգար շորեր ու մեղադրում այն տղամարդկանց, ովքեր անթարթ նայում են իրենց ոտքերին կամ կրծքերին, բայց մի՞ թե հագուստի նման ընտրությունը արված չէ հենց դրա համար: Երիտասարդների զգալի մասը իրենց օրը անցկացնում են ակումբներում, սոցցանցերում, ապրում միանգամայն ցոպ ու շվայտ կյանքով, թվացյալ հաճույքներով: «Եվրոպան՝ դիվանի վրա, հայերը՝ դիվանի տակ», կարծում եմ՝ հասկացաք, թե խոսքը ինչի մասին է: Մենք մեղադրում ենք բոլորին, բայց անում բոլորից վայրենի ու տհաճ բաներ: Մեղավոր ենք մենք արդյոք ու որո՞նք են դրա հիմնական պատճառները: Մի ազգ, որը ապրեց ցեղասպանություն, երկար տարիներ եղավ խորհրդային վանդակների, սահմանափակումների մեջ, տեսավ պատերազմ ու հանկարծ ինտերնետ, կաբելային հեռուստատեսություն, օդնոկլասնիկներ, տարբեր սոց ցանցեր, ազատության անկառավարելի պոռթկում, ինֆորմացիայի անսահման ներհոսք: Հետեւանքը`սիրո գեղեցիկ ու հեքիաթային ռոմանտիկան դարձավ անշունչ սեքսի դրսեւորման ռեալիզմ: «Սիրով զբաղվել», կարծում եմ՝ հիմար արտահայտություն է, բանը հասել է նրան, որ սերը դարձլ է զբաղմունքի առարկա, զբաղվում են սպորտով, զբաղվում գործերով, բայց ոչ երբեք սիրով: Ինչքան հաճելի է, երբ տեսնում ես հայ աղջկա, կամ կնոջ, ով գիտի արժեքը, ում վրայից պատվի ու բարոյականության հոտ է գալիս, անգամ եթե նա այդքան ել գեղեցիկ չէ արտաքնապես, չնայած մերոնցում չկան այդդպիսիք, միանգամից փայլում են իրենց պահվածքով: Ինչքան գեղեցիկ է հնչում «հայուհի»: Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի այս քաոսը: Իհարկե սեքսը եւս կարեւոր է, բայց ոչ առաջնային, հակառակ դեպքում էլ ինչո՞վ կտարբերվենք կենդանիներից: Ժամանակն է սթափվել, հասկանալ հայի իրական արժեքը, հիշել, որ մենք ենք առաջինն ընդունել քրիստոսին: Ես բնույթով լավատես եմ ու վստահ եմ, որ հեռու չէ այն օրը ,երբ մեր միջից դուրս կմղվի սեքսի մասին այդքան անհագ հետաքրքրությունն ու հայ հողի վրա կիշխի միայն հոգեւորն ու բաոյականությունը:

 

 

Անդրանիկ Ջալալյան

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30