Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանի 1 պարկ գարու համար «իրար միս են ուտում»

Ապրիլ 02,2012 17:27

ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը շարունակում է իր նախընտրական բարեգործությունները Շիրակի մարզի գյուղերում: Ախուրիկում, Ղարիբջանյանում, Երազգավորսում, Բայանդուրում ՀՀԿ-ական գյուղապետերի ձեռքով գարի բաժանելուց հետո այսօր հերթը հասավ Շիրակի մարզի ամենամեծ գյուղին` Ախուրյանին:

Ինչպես պատմում են ականատեսները, մեկ ժամ առաջ գյուղամիջում մարդասպանություն էր. գյուղացիները, լսելով գարու մասին, անձնագրերը ձեռքներին գյուղի ծայրերից շնչակտուր վազում էին ու միմյանց հրմշտելով, վիրավորելով փորձում էին վայրկյան առաջ հասնել գարի բաժանող բեռնատարին:

Ըստ ականատեսների, մեկ անձնագիրը մեկ պարկ գարի է, իսկ մարդկային կուտակումների պատճառը եղել է այն, որ գարին բաժանվել է ըստ ընտրացուցակների, այսինքն ճշգրտել են տվյալ անձը ձայն ունի՞, թե՞ ոչ: Նշենք, որ մյուս գյուղերում նման ճշգրտումներ չեն կատարվել, որի արդյունքում էլ պարարտանյութը հասել է ում պատահի, նույնիսկ պակասորդ է տվել:

Aravot.am-ը պատգամավորի թեկնածու, Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանից հետաքրքրվեց, թե դու՞ք եք բաժանում Սամվել Բալասանյանի գարին: «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ես ինչոր բան բաժանեմ, ես բաժանելուց հեռու եմ, առավել ևս ուրիշի ապրանքը բաժանելուց: Իրենք գիտեն, որ ես չեմ զբաղվում այդ հարցերով, դրա համար էլ ինձ չեն մոտեցել»,- նեղսրտեց դաշնակցական գյուղապետը:

Ի դեպ, հենց նոր ահազանգ ստացանք, որ պարարտանյութը սպառվելուց հետո, բեռնատարը, գարու նոր պարկերով ծանրաբեռնված, նորից գյուղամեջ է մտել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30