Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքից (1tv.am) տեղեկանում ենք, որ ապրիլի 15-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան անցած 2011 թվականի հայկական էստարդային լավագույնները: Մրցանակաբաշխության անցկացմանը աջակցում է նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը: «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մրցանակաբաշխության կորդինատոր Տաթեւիկ Միրզոյանը նշել է, որ այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: «Դեռեւս որոշված չէ ժյուրիի անդամների եւ անվանակարգերի հստակ թիվը»,- ասել է Տաթեւիկ Միրզոյանը: