Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Ապրիլ 02,2012 16:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Global Medical Solutions»  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

ԱՄՀ-ի և Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ.  լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման   «Ցիկլոտրոն» սարքով,  ախտորոշման կենտրոն՝  Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, և  կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը: Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրորք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը և մահացությունների նվազմանը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ և կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում և Թայլանդում:

Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից  Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ:  Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

 

 Կառավարության մամուլի հաղորդակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30