«Քարոզարշավի նախապատրաստման համար այնքան լավ վիճակ է ստեղծվել, որ Հանրապետական կուսակցության կողմից ոչ թե օրենքի խախտումներ կամ մեծ սխալներ են գտնում, այլ վրիպակներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս կերպ մեկնաբանեց ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած տառասխալները: Նրա խոսքերով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրենց ցուցակում տեղ գտած տառասխալների մասին չի տեղեկացրել. «Եթե ստանայինք՝ կկարգավորեինք: Այնպես չէ, որ տառասխալներ կան, բայց վրիպակներ, անշուշտ, կարող են եւ լինել: Կարծում եմ, որ բոլոր ցուցակներում էլ մի բան կլիներ, բայց խոսքը միայն մեր կուսակցության մասին պետք է գնար, որովհետեւ հիմնականում բոլոր կուսակցությունների քարոզչությունը կապված է հանրապետականի հետ, ինչքան հնարավոր է՝ հանրապետականին վարկաբեկեն, որպեսզի ճանապարհները բացեն: Եթե վրիպակները անունների մեջ է եղել, ապա՝ մեծ թվով թեկնածուներ կան ցուցակում, որոնց անձնագրերում տառասխալներով է եղել, եւ օրենքը պարտադրում է՝ ինչպես անձնագրում է՝ նման ձեւով էլ գրառումը կատարվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ