Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյանը հիասթափված է բոլոր կուսակցություններից

Ապրիլ 02,2012 15:50

 «Նախկին փորձս հիասթափեցրել է ընդհանրապես բոլոր հայաստանյան կուսակցություններից: Չկա իմ պատկերացրած այն չափանիշներով կուսակցությունը, որ ես կուզենայի անդամագրվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, անկուսակցական Կարապետ Ռուբինյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկվելով` այնուամենայնիվ չի ուզում նրանց կամ որեւէ այլ կուսակցության անդամագրվել:

Մեր դիտարկմանը, որ նա միշտ «այս մասին` հաջորդ դասին» ասելով` խուսափում է պատճառաբանել իր անկուսակցական մնալը, պարոն Ռուբինյանը պատասխանեց. «Կատակ եմ արել, չեմ ուզում կուսակցական  դառնալ շատ պարզ պատճառով, որովհետեւ իսկապես չկա իմ պատկերացրած կուսակցությունը»:

ՀԱԿ-ից դուրս եկած անդամները վստահեցնում էին, որ ՀԱԿ-ը մաֆիայի կանոններով է առաջնորդվում` եթե մտար, էլ դուրս գալ չկա: Ուստի մենք պարոն Ռուբինյանից հետաքրքրվեցինք, կարո՞ղ է Ձեր աչքը վախեցել է եւ հազիվ ՀՀՇ-ից դուրս գալով` վախենում եք որեւէ կուսակցության մեջ մտնել: Նա պատասխանեց. «Չէ, այդպիսի վախ չունեմ: Եթե այդպիսի կուսակցություն ձեւավորվի Հայաստանում, որն իր ներքին ժողովրդավարությունով կսկսի դաս տալ քաղաքական  դաշտին եւ հասարակությանը, ես անպայման կընդգրկվեմ այդ կուսակցության մեջ եւ միակ պայմանս այն է, որ գաղափարապես էլ իմը լինի` ազատական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30