Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճծառայություն. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, քոսով հիվանդները ավելացել են, իսկ ոջլոտները՝ պակասել

Ապրիլ 02,2012 15:35

Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրի մի շարք ոլորտներում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, աճ է արձանագրվել: Երկրի տնտեսական աճի հետ մեկտեղ, աճ է արձանագրվել նաեւ որոշ հիվանդությունների շրջանում: Այսպես, եթե նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին ՁԻԱՀ-ի 4 դեպք է եղել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 9: Այս տարի հունվար-փետրվար ընկած հատվածում ՄԻԱՎ-ի 23 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարվա նույն շրջանում՝ 8 դեպք:

Նշենք, որ այս հիվանդություններն արձանագրվել են, ըստ ԱՎԾ-ի, 0-14 տարեկաններից բարձր անձանց մոտ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2011 թվականի առաջին 2 ամիսների ընթացքում հոնորեայի ոչ մի դեպք չի եղել, իսկ այս տարվա հունվար-փետրվարին արձանագրվել է 3 դեպք:

Այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, 23 դեպքով ավելացել են սուր աղիքային ինֆեկցիաները: Իսկ վերին շնչուղիների ինֆեկցիաները, որոնք հավանաբար կախված են եղանակային պայմաններից, այս տարի նշված ժամանակահատվածի համեմատ ավելացել են 1,116 դեպքով, 12,724-ից դարձել են 13,840: Հետաքրքիր է, որ 21-րդ դարում քոսի դեպքեր էլ են լինում, նույնիսկ՝ ավելանում: Նախորդ տարվա առաջին երկու ամսում այս հիվանդության 26 դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ 30:

Ըստ ԱՎԾ-ի, կան հիվանդություններ, որոնց թիվը նույնիսկ մի փոքր նվազել է: Օրինակ՝ վիրուսային հեպատիտների թիվը 43-ից դարձել է 25: Հեպատիտ Ա-ի 16 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 31-ի համեմատ: Իսկ հեպատիտ Բ-ն, նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ընդամենը 1 դեպքով է նվազել՝ 5-ից դարձել է 4:

ԱՎԾ-ն մի քանի ուրախալի տվյալներ էլ է հրապարակել: Այս տարին սկսվել է ոջլոտության «անկմամբ»: Նախորդ տարվա հունվար- փետրվարի համեմատությամբ, այս տարի ոջլոտների թիվը 92 դեպքով նվազել է, 151-ից դարձել է 59: 2012-ի առաջին 2 ամսում սիֆիլիսի դեպք չի եղել, իսկ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում գրանցվել է 3 դեպք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30