Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համալսարանում հույսդ չես դնի ոտքերիդ վրա

Ապրիլ 02,2012 15:33

«Մեկ-մեկ համալսարան եմ մտնում, նենց տպավուրություն ա, ոնց որ սաունայում լինեմ,- ասում է 22 ամյա Նորայրն,- համ հավես ա, համ…»: Համալսարանում հիանալի պետք է լինեն և’ միտքը, և’ արտաքինը, և’ հագուստը: Հյուսիսային համալսարանի  ռեկտորի օգնական Քրիստինե Հարությունյանի խոսքով՝ ուսանողների մեծամասնությունն այսօր կորցրել է չափի զգացողությունն ու անցել թույլատրելիի սահմանը: «Ներկայանալի տեսք ունենալու համար բավական է նաև պարզ ու հարմար հագուստը: Ճոխ զգեստները, լողափային աքսեսուարներն ու սպորտային համազգեստը ոչ միայն չեն նայվում, այլև խանգարում են ուսանողի մասին ճիշտ կարծիք կազմելուն: Այստեղ հույսը պետք է դնել ոչ թէ արտաքինի ու ոտքերի վրա, այլ՝ ներքին պարունակության ու ինտելեկտի»:

Ասում են. «Երբ կինը չափից դուրս բաց է հագնված, նրա դեմքը հիշել դժվար է»: 20 -ամյա Կարենն այս արտահայտությունը չէր լսել, բայց որպես լրացում ավելացնում է. «Որ յուբկա հագնող աղջիկները մոռանում, շալվար են հագնում, առաջինը դեմքներին եմ նայում ու ընենց տպավորություն ա, որ իրանց առաջին անգամ եմ տենում: Վայ աղջիկներ, արժի՞ էտ մի կտորի, չէ, կես կտորի համար կորցնում եք ձեր դեմքը»:
Համալսարաններից ոչ ոք առանձնացնել չհաջողվեց. պատկերն ամենուր նույնն էր: «Համազգեստ չկա, դրա համար էլ, ով ինչ ուզում, հագնում է » ,-արդարանում էին շատերը : Ոմանք նորաձևությանն են զոհ գնում, ոմանք ուշադրություն են գրավում, ոմանք էլ հեշտացնում են տղաների գործը, հստակ տարբերելու` աղջկան ու լավ աղջկան: «Ես տղաների գիտեմ, ովքեր աղջկա հագ ու կապով որոշում են, թե նա ինչպիսին է` տա՞ն աղջիկ է, թէ՞…,– պատմում է 4-րդ կուրսի ուսանողուհի Նարեն,- դեռ առաջին կուրսում էի, երբ պատահաբար լսեցի երկու տղայի խոսակցությունն այդ մասին, և այն հայտնի արտահայտությունը. «էտ աղջկա յուբկեն թիթեռի կյանքից կարճ էր », ու այդ օրվանից երբեք կիսաշրջազգեստ չեմ հագել»:
Հոգեբան Սոննա Մակիչյանն ասում է. «Չափազանց բաց և կարճ հագնվելը կապված է սերնդային նույնականացման հետ. երբ ընտանիքում արգելքներ ու հատուկ չափանիշներ չեն դրվում` երեխաները սկսում են նմանակել ծնողներին: Սակայն, նման վարքագծի հիմքում ավելի հաճախ ուշադրություն գրավելու փաստն է ընկած՝ ինքնահաստատվելու և շրջապատից ետ չմնալու համար, հատկապես, երբ բացակայում են ինտելեկտը, ինքնավստահությունն ու արտաքին այլ տվյալներ, երիտասարդների մեծամասնությունը դիմում է ուշադրություն գրավելու այդ եղանակին»:

Գոհար Մուշեղյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30