Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաքաղաքային շաբաթօրյակը ապրիլի 14-ին

Ապրիլ 02,2012 14:15

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար,  ինչպես նաև համատիրությունների միջոցով բնակչության իրազեկման և այդ աշխատանքներում երևանցիներին հնարավորին ներգրավելու ուղղությամբ: Շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն  ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:

«Երևանը բոլորիս տունն է և մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր բակի ու տան հարակից տարածքի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին»,- փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորը նշել է Կամո Արեյանը:

Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման և տնկման աշխատանքները:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի հաստատմանը զուգահեռ համապատասխան աշխատանքներ են տարվել այդ մասին բնակչության իրազեկումն ապահովելու ուղղությամբ:

Համապատասխան օղակների համակարգողներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, Կամո Արեյանը նշել է, որ մինչև ապրիլի 7-ը ավարտեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքներն ու խստորեն հետևեն դրանց կատարման ընթացքին: Բացի այդ, ամենօրյա հսկողություն սահմանեն տվյալ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Անդրադառնալով մայրաքաղաքում անօթևանների հաշվառման ու համապատասխան հաստատություններում տեղավորման ծրագրային աշխատանքների ընթացքին` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ դեկտեմբերից մինչ օրս հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ է տեղափոխվել և շուրջօրյա խնամքի տակ անցել 73 անօթևան: Զեկուցվել է, որ նրանց մի մասը հարազատների կողմից, մյուսներն էլ` հանդիսանալով մարզերի բնակիչներ,  տեղափոխվել են իրենց բնակության վայրեր, ևս մի հոգի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ընտանիք է վերադարձել «Սպասիր ինձ» հաղորդաշարի միջոցով: Անօթևաններից ոմանք, աշխատանքի անցնելով, վերադարձել են ինքնուրույն կյանքի, մի քանիսն էլ տեղափոխվել են տուն-ինտերնատ: Զուգահեռաբար վարչական շրջանների զբավածության տարածքային կենտրոնների հետ աշխատանքներ են տարվում անօթևանների աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև մինչև ապրիլի 15-ը ապահովել Աբովյան փողոցի սահմանված հատվածում Ալեքսանդր Մանթաշյանի, ինչպես նաև Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հարակից տարածքում «Մշո ճառընտիրը փրկող կանայք» կոմպոզիցիոն արձանանների պատվանդանների պատրաստումն ու տեղադրումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30