Լրահոս
Օրվա լրահոսը

675 ձկնորս հայտնվել էր ափից կտրված սառցաբեկորի վրա

Ապրիլ 02,2012 13:59

Լուսանկարը` AP

Ռուսաստանի Սախալին կղզու մոտակայքում կիրակի օրը ծավալված փրկարարական մասշտաբային աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել ափից կտրված սառցաբեկորի  վրա հայտնված 675 ձկնորսի:

Բոլոր ձկնորսներին սառույցից հանելու համար փրկարար ջոկատներին պահանջվել է մոտ ութ ժամ: Դրանից հետո սառցաբեկորը դուրս էր եկել Օխոստսկի ծով, որտեղ մարդկանց փրկելը կլիներ գրեթե անհնար:

Ձկնորսները նախօրոք զգուշացվել են այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով սառցաբեկորը կարող է կտրվել ափից: Սակայն նրանք անտեսել այս հանգամանքը՝ ասելով, որ կիրակին եղել էր սառույցի վրա ձուկ որսալու վերջին օրը՝ նախքան սառույցի հալվելը:

Փրկված ձկնորսներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30