Այսօր Բաքվում մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստը, որին մասնակցում է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են 9 պատգամավորներ` Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը
Հայաստանյան պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկված են անվտանգության բոլոր միջոցառումները եւ ամեն ինչ արվում է հայաստանյան պատվիրակության աշխատանքները նորմալ կազմակերպելու համար: