Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը օրվա մի կեսը բանակցում է ընդդիմության հետ, մյուս կեսը՝ իշխանության

Ապրիլ 02,2012 12:58

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն իր տեսանկյունից պատմեց, թե ինչ էր եղել ՀԱԿ-«Ժառանգություն» բանակցությունների ընթացքում՝ մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածու ունենալու հարցում. «Մենք մարտի 13-ին հանդես եկանք նախաձեռնությամբ, որ ընդդիմությունը կարողանա ամեն մի ընտրատարածքում ունենալ մեկ միասնական թեկնածու: ՀԱԿ-ը պատասխանել էր, որ 2 օրից, այդ ժամանակ մնացել էր 4 օր ժամանակ, ՀՅԴ-ն էլ առաջարկել է գրանցումներից հետո: Մենք հետո ճշտեցինք՝ կա՞ քաղաքական ցանկություն, որ ունենանք միասնական թեկնածու, ասացին՝ այո: Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում, մենք ասացինք, որ անկախ նրանից պայմանավորվածության կգանք թե չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է հանել իր թեկնածությունը: Սա մերժվեց եւ անհասկանալի էր, որ փոխարենը ոչինչ չառաջարկվեց»

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ դրանից հետո բանակցող կողմը՝ ՀԱԿ-ը ոչ ճիշտ ինֆորմացիա ներկայացրեց, թե իբր 6 տեղ են ուզում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն. «Հետո պարզվեց, որ բանակցություններ գնում են, բայց ոչ թե ընդդիմադիրների մեջ, այլ իշխող կուսակցության հետ: Մի քիչ կասկածում եմ, որ նրանց՝ իշխանափոխության մասին ամեն օր կրկնելը մի քիչ հիմք ունի: ՀԱԿ-ը օրվա մի կեսը բանակցում է ընդդիմության հետ, մյուս կեսը՝ իշխանության»

Լրագրողները հետաքրքրվեցին, թե դուք միշտ դժգոհում եք, որ չնայած ձեր բարի կամքի դրսեւորմանը, իրենք միշտ խեղաթյուրում են, ճիշտ չեն ներկայացնում, այդ դեպքում այդ ուժի հետ ինչպե՞ս էիք պատկերացնում հակագործակցությունը: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Տարբեր առիթներով եղել է, որ ճիշտ չեն եղել, բայց մենք չենք խռովել, մեր դռները բաց են: Էլի ասում ենք, որ չի կարող իշխանափոխություն լինել, եթե մենք չնք կարող լեզու գտնել մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածու ունենալու հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30