Այսօր ստացել ենք «Բանակում ծառայած երիտասարդների» նախաձեռնության հաղորդագրությունը Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի վերաբերյալ, որտեղ այն որակված է «մեծ խայտառակություն և խեղկատակություն»: Նշված է նաեւ, որ «այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ», «տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը», «տեքստը ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական և հակաուսուցողական է»: Մնացածը նույն ոգով:
Նշենք, որ ժամանակին փորձ արել ենք պարզել, թե ովքեր են այս նախաձեռնության անդամները, նրանց հաղորդագրություն ենք ուղարկել՝ հարցազրույցի խնդրանքով, սակայն այն մնացել է անպատասխան:
Մինչդեռ այս գրքի առիթով ուժային մարմինների գրաքննության փորձերի դեմ Մաշտոցի պուրակում հանդես եկողները ներկայանում են իրենց անուն ազգանուններով՝ Հովիկ Չարխչյան, Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Կարեն Մեժլումյան և այլք: Դիտեք տեսանյութը