Ապրիլի լույս 1-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղում գողացել են Գառնիկ Բայրամյանի կովը եւ մոզին: Գառնիկի կինը` Վարսիկն ասաց, որ առավոտյան գոմը անասուններից դատարկ են գտել:
Բայրամյանների տունը միջպետական ճանապարհից 50 մ հեռավորության վրա է գտնվում: Տիկին Վարսիկի խոսքերով` անասնագողության հետքերը տանում են դեպի միջպետական ճանապարհ:
Դեպքի վայրում եղել են Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցները:
2010թ. մարտի 3-ին Կոթի գյուղում սպանվեցին ադրբեջանցի երկու ելուզակ, ովքեր անասնագողությամբ էին զբաղվում: Այդ դեպքից հետո Նոյեմբերյանի սահմանագոտում անասնագողությունները վերացել էին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ