Ապրիլի 1-ին, ժամը 16.18-ին ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ժամը 17.22-ին փրկարարներն անվտանգ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, որին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:
ՀՀ ԱԻՆ