Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ՝ իշխանության եւ ընդդիմության դերակատարներին

Ապրիլ 02,2012 11:53

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մինչնախընտրական եւ նախընտրական քաղաքական ծավալումների վտանգավոր հեռանկարի առումով: Ներկա զարգացումներն արդեն նախանշում են, որ նպատակային միջամտության դեպքում հետընտրական գործընթացներնը կարող են առավել վտանգավոր երանգներ ստանալ:

Համաշխարհային բեւեռների, աշխարհաքաղաքական ուղղությունների ազդեցության գործակալներն այլեւս չեն սպասում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրությունների ավարտին, եւ այլոց կամքին ու իրենց դերին  համահունչ խառնակչություններ են սկսել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում:

Այդ մեծ ու փոքր չափանիշների գործակալները հանդես են գալիս եւ՛ ընտրացուցակներում գործող անձերի տեսքով, եւ՛ որպես չեզոք դիրքերում պատսպարված, բայց արտաքին հրահանգներին անհամբեր սպասող կամակատարներ…

Հայ Արիական Միաբանությունը, հաշվի առնելով իր ներկա սուղ հնարավորությունները, չի մասնակցում ՀՀ ԱԺ ընտրություններին, բայց չի էլ պատրաստվում դիտողի կարգավիճակում մնալ, երբ օտարներն ու նրանց գործակալները, տարբեր չափսերի խամաճիկները արդեն իսկ սկսել են նախապատրաստել «արաբական հեղաշրջումների» հայկական տարբերակի մշակումը, ինչը կարող է ծավալվել սիրիական եւ իրանական առկա տարածաշրջանային խնդիրների ծիրում:

Մեր թշնամիներն ու ոչ բարեկամները եւս սպասելու են հետընտրական գործընթացների իրենց համար նպաստավոր պահին, ինչը եւս մտահոգում է հայ արիներին եւ ազգայնականներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ Սփյուռքում…

Հայ Արիական Միաբանություն կոչ է անում հայությանը, իշխանության եւ ընդդիմության գործող պատասխանատուներին՝ հեռու մնալ օտարի եւ նրանց ներդրած գործակալների (նաեւ կուսակցական գործիչների) խաղերից, որոնց մի մասի դեմքը բացահայտված է վաղուց, քանզի օգտագործվելուց հետո օգտագործվածները հայտնվելու են իրենց համապատասխան տեղում…

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ կամ կարգավորել ներպետական դաշինքային (եռակուսակցական) գործելակերպը, ոմանց սին ընդդիմադիր կեցվածքը կամ ցրել իշխանական կոալիցիա հայտարարվածը (եթե իրապես կան տարաձայնություններ) եւ ընտրություններից հետո, ըստ անհրաժեշտության, ձեւավորել նոր իշխանական դաշինք:

Կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին՝ զերծ մնալ արհեստական խառնաշփոթին նպաստելուց, կեղծ ընդդիմադիրների եւ կառույցից կառույց փախչողների հետ համագործակցելուց, քանզի օտարները միշտ «քավության նոխազներ» են նախապատրաստում:

Իշխանությունները ներքաղաքական եւ միջազգային խառնակչություններից երկիրը հեռու պահելու համար պարտավոր են անցկացնել հիրավի ազատ ու արդար ընտրություններ, ինչը թույլ կտա խուսափել օտարների ու նրանց գործակալների նպատակային միջամտություններից: Իսկ եթե ներքաղաքական պահանջը անհիմն ու պատվիրված կլինի, իսկ արտաքին միջամտությունները՝ անտեղի, ապա պետք է գործել արագ եւ կտրուկ, օրենքի բոլոր խստությունների կիրառմամբ, որպեսզի ծավալումները չֆինանսավորվեն դրսից եւ մի նոր «մարտիմեկյան» ամոթի առաջ չհայտնվի Հայաստանը:

 

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30