Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Aravot.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, 35-ամյա Ֆելիքս Սատուրովը, վարելով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին:
Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատը:
Փրկարարները վարորդին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:
Կարդացեք նաև
Վարորդին ծայրահեղ ծանր վիճակով դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: