Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 41-ամյա Կորյուն Խաչինյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 12 ՕՏ 102 համարանիշի ավտոմեքենան, Գանձաքար գյուղում բախվել է էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդ Կ.Խաչինյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Ստեփան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է, և հնարավոր է, որ նա տեղափոխվի Երևան:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում եղել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքի քննիչ Վրեժ Ներկարարյանի գլխավորությամբ օպերատիվ-քննչական խումբը: