Կիրակի Ապրիլի 1–ին , Ծաղկազարդի տոնի առթիվ Թեհրանի Հայոց եկեղեցիներում մատուցվեց պատարագ։
«Սարդարապատ» քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում արարողություններից հետո տեղի ունեցավ ուռենիների օրհնության արարողություն։
Պատարագիչն էր Կիլիկիայի Կաթողիկոսության միաբաններից՝ տեր Պողոս աբեղան , իսկ սպասարկում էր՝ Տեր Մաշտոց քհն. Խաչատրյանը։
Արարողությունից հետո հավատացյալների բազմությունը ծաղկազարդի թափոր կազմակերպելով շրջեցին «Սարդարապատ» քաղաքամասի փողոցներով, եւ վերջում վերադարձան եկեղեցի։
Տեսարանը բավականին հետաքրքիր էր, մանավանդ մուսուլման հայրենակիցների համար, որոնք թոյլտվություն էին ստանում թափորի հետ լուսանկարվելու համար։
Ազատ Լրագրող՝ Վաչիկ Վարդեյան,
Թեհրան