Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 61 –ամյա Զորիկ Արևշատյանը, վարելով «Հյունդայ Լանդրա» մակնիշի 10 ԼՏ 794 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղի բնակիչ, 52 –ամյա Կառլեն Ավետիսյանին:
Վաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Աղաս Ալոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: