Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները փորձել են խուզարկել ԲՀԿ-ական պատգամավորի տունը

Ապրիլ 01,2012 21:19

Քիչ առաջ Aravot.am-ը ահազանգ ստացավ  ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակից առ այն, որ ոստիկանները եկել են խուզարկելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: Մինչ մենք կհասնեինք այնտեղ` ճշտելու, թե որն է խուզարկման պատճառը, ոստիկանները արդեն հեռացել էին: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ նրանք ցանկացել են խուզարկություն անցկացնել  իրենց բացարձակապես անհայտ դեպքերի ու ծեծռկուտքի հետ կապված:

Մեր տեղեկություններով, ոստիկանները ներկայացել են դատարանի որոշմամբ, որտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշված է եղել նաև պատգամավորի հոր` Կամո Գրիգորյանի անունը, սակայն պարզելով, որ տունը պատգամավորի անունով է, նրանք թողել և հեռացել են: Aravot.am-ը պարոն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի ՞ նչ ծեծռտուքի մասին է խոսքը, և պատգամավորի հայրը որքանո ՞վ մասնակցություն ունի Գյումրիում նախորդ օրը երկու մականունավոր երիտասարդների`«Շեկոյի» և «Տանկի» միջև տեղի ունեցած ռազբորկային: « Ինչպե ՞ս կարող է  պատգամավորի հայրը  մասնակցություն ունենալ նման դեպքի, նա ֆիզիկապես անգամ չէր կարող կապ ունենալ, դուք ձեր աչքով տեսաք, որ երեկ պարոն Ծառուկյանը Գյումրի էր եկել Մարտուն Գրիգորյանի հորեղբոր հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցույթին մասնակցելու, երբ մարդու եղբոր հիշատակն են հարգում, նա որտե՞ղ կարող էր լինել, դուք ո՞նց եք պատկերացնում»,-ասաց Աղասի Աբրահամյանը:

Մեր այն հարցին ի պատասխան էլ , թե Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն «Շեկոն» ԲՀԿ-ական է, որը ռազբորկա է սարքել ՀՀԿ-ի համար թիվ 34 ընտրատարածքում ձայներ հավաքող  «Տանկի» հետ  պարոն Աբրահամյանը պարզաբանեց. «Մենք մեր կուսակիցներին լավ ենք ճանաչում, ի՞նչ կապ ունի Շեկոն ԲՀԿ-ի հետ, ես միայն մի բան կարող են վստահորեն ասել` այս խուզարկության փորձը միանշանակ  կապված է ընտրությունների հետ»:

Հիշեցնենք, որ թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրին,  մեծամասնական ընտրակարգով պայքարի են դուրս եկել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն  ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանը:

Aravot.am-ը խուզարկման հետ կապված պարզաբանումներ խնդրեց նաև Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանից, որը վստահեցրեց. «Նման բան չկա, ոչ մի խուզարկություն չի կատարվել,  նման փորձ չի արվել, եթե կատարած լինեինք, կասեի կատարել ենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30