ՖԻՖԱ-ն Ցյուրիխում ընթացող գործկոմի նիստում հավանություն է տվել այն նախագծին, որով նախատեսվում է, այսպես կոչված, «սառեցնող ընդմիջումների» պրակտիկա կիրառել:
Դա կլինի այն ժամանակ, եթե հանդիպումների ընթացքում եղանակային պայմանները չեն համապատասխանի սահմանված նորմերին: Խոսքը օդի բարձր խոնավության եւ ըստ Ցելսիուսի +31/32 աստիճանից բարձր շոգի մասին է: Այս նախագիծը գլխավորապես ուղղված է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ