Այսօր կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման վերջնաժամկետն էր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստի ընթացքում հաստատեց ցուցակների գրանցումը՝ որոշակի փոփոխություններով:
Հանձնաժողովի որոշմամբ, գրանցման մերժում ստացան համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի երեք թեկնածուներ՝ ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանը՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակության փաստի չհամապատասխանելիությամբ եւ ՕԵԿ երկու թեկնածուներ՝ Արամ Հարությունյանն ու Գեւորգ Թոսունյանը: Թեեւ ԿԸՀ-ն վերջիններիս 48 ժամ էր տվել հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի անհամապատասխանությունը շտկելու համար, սակայն թեկնածուները համապատսխան ուղղումներ այդպես էլ չէին արել:
ԿԸՀ-ն մինչ ցուցակների գրանցումը հաստատելը՝ նշեց, որ գրեթե բոլոր կուսակցություններն էլ ցուցակները սխալներով էին հանձնաժողով ներկայացրել, ի տարբերություն մյուս կուսակցությունների տեխնիկական վրիպակների՝ ՀՀԿ-ն ցուցակում թույլ էր տվել տառասխալներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ