Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ շտաբի ղեկավարի դիմումը

Ապրիլ 01,2012 17:55

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստի ընթացքում քննեց ու մերժեց ՀԱԿ կենտրոնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումը, որով պարոն Զուրաբյանը պահանջում էր վերացնել Հանրապետական կուսակցության կողմից իրականացվող նախընտրական գործունեության իրավախախտումները: Դիմումում մասնավորապես նշված էր, որ նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած, ՀՀԿ-ն հանրապետության տարբեր շրջաններում ձեւավորել է ընտրական շտաբեր, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված կոչեր, մասնավորապես՝ կարգախոսը:

ԿԸՀ-ն որոշեց , որ անգամ դիմումում ներկայացված գնահատականները պայմանականորեն ընդունելու դեպքում էլ՝ որեւէ իրավախախտում առկա չէ, որը կարող է դիտարկվել նախընտրական քարոզչության համար սահմանված կարգի խախտում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրականացված վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀԿ-ի կարգախոսը չի կարող դիտարկվել կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելու կոչ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին ներկա Լեւոն Զուրաբյանի լիազոր ներկայացուցիչը չառարկեց այս որոշման դեմ ու չներկայացրեց լրացուցիչ հիմնավորումներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30