Այսօր ապրիլի 1–ն է` ծիծաղի եւ հումորի միջազգային օրը: Հայաստանի կառավարությունը 6 տարի առաջ` 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Այսօր նաեւ թռչյունների միջազգային օրն է, իսկ 2004թ -ի այս օրը Google ակտիվացրեց Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը:
Երբ հանրահայտ Պեպսի ընկերությունը բառացիորեն թարգմանեց իր գովազդային դեվիզը Չինաստանում. «Ապրիր Պեպսիի սերունդների հետ» (Come Alive With the Pepsi Generation), մոլորված չինացիները ընկան շոկի մեջ, քանի որ չիներենով դա հնչում էր այսպես.«Պեպսին կստիպի ձեր նախնիներին դուրս գալ գերեզմանից»:
Չինաստանում թարգմանության հետ մեծ խնդիրներ ունեցավ նաեւ Կոկա-կոլանան,կարդում ենք viewe.beon.ru կայքում: Չինացիները երկար ժամանակ չէին կարողանում գտնել ավելի համապատասխան բառ, որը կփոխարիներ Կոկա -Կոլային, քանի որ չինարենով լինում էր «Կեկուկոլա» ինչն էլ իր հերթին նշանակում էր` խայծիր մեղրամոմե շերեփուկին: Ընկերությունը ստիպված եղավ դիտարկել 40 հազար տարբերակ իր անվանման համար: Ի վերջո ընտրվեց Կոկու Կոլե, նշանակում է` երջանկությունը բերանում:
Ապրիլմեկյան կատակներից զերծ չի մնում նաեւ Google ընկերությունը, ինչպես մի անգամ Google-ը ներկայացնելով բետա տարբերակը, հայտարարեց, որ իրենց վերջապես հաջողվել է ստեղծել սարք, որը Android համակարգի հատուկ ծրագրով կարողանում է մարդկային լեզվի վերածել կենդանականի: Շատերը իսկապես հավատացին եւ լուրջ ընդունելով հայտարարությունը` հազարավոր նամակներ էին հղեցին ընկերության`ը սարքը ձեռք բերելու համար 🙂 : Իմանում ենք googleblog.blogspot.com-ից:
Ինչպես տեղեկացնում է offtop.ru-ն` Apple ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսը, ժամանակին հայտ էր ներկայացրել «Չելլենջեր» տիեզերանավով տիեզերք թռչելու համար, սակայն նրան ինչ-ինչ պատճառներով մերժել էին: Երբ 1986թ.-ի հունվարի 28-ին տիեզերանավը օդ բարձրացավ, 73-րդ վայրկյանին ամբողջովին պայթեց:
biztimes.lv կայքի հաղորդմամբ` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերկը ի ծնե չի տարբերակել գույները, կարողացել է նորմալ ընկալել միայն կապույտը, ինչի հետեւանքով էլ Facebook-ի հիմնական գույնը կապույտն է 🙂 :
Երբ 1976թ.-ի ապրիլի 1-ին BBC-ի ռադիոյով հաղորդավար Պատրիկ Մուրը հայտնեց, որ առավոտյան 9:47-ին տեղի է ունենալու տիեզերական աննախադեպ երեւույթ`Պլուտոնը շրջվելու է Յուպիտերն հակառակ, եւ աշխարհը մեծ ցնծում է ապրելու, իսկ ովքեր այդ պահին լսում են իրեն, նրանք եւս զգալու են տարօրինակություններ, ուղիղ 9:47 BBC-ին ստացավ հարյուրավոր զանգեր, զանգահարողները վստահեցնում էին, թե իրենց հետ կատարվել են տարօրինակություններ, բանը հասավ նրան, որ նույնիսկ մի տարեց կին,զանգահարելով ռադիոընկերություն, հայտնել էր, որ այդ պահին ինքը եւ իր ընկերները աթոռներից անհասկանալի կերպով բարձրացել են դեպի վեր ու թռչել տանով մեկ: Իրականում հաղորդավարը ուղղակի կատակել էր: Հայտնում է pofigun.com-ը 🙂 :
Իսկ 1998թ-ի ապրիմեկյան համարում USA Today թերթը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը մեծ դժգոհություններ առաջացրեց հասարակության մեջ: Որոշելով կատակել իր ընթերցողների հետ` USA Today-ը հրապարակել էր մի հոդված, որում ասվում էր, թե իբրեւ Burger King ընկերությունը այսուհետ ստեղծելու է համբուրգերներ ու սենդվիչներ միայն հատուկ ԱՄՆ-ի 32 միլիոն ձախլիկների համար: Նույն օրը թերթը ստացավ հազարավոր նամակներ կապված սահմանափակումներիհետ 🙂 :
Ապրիլի 1-ին ծնվել են Օտտո Բիսմարկը `1815թ.-ին, Նիկոլայ Գոգլ 1809թ.-ին , եւ հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը 1930թ.-ին:
Անդրանիկ Ջալալյան