Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն առաջարկում է վերստեղծել ՆԳՆ-ն

Ապրիլ 01,2012 12:39

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական հաղորդման մեջ, որը քննարկվեց Մոնիթորինգի հանձնաժողովի վերջին նիստում՝ անդրադարձ կա դատական համակարգի եւ ոստիկանության բարեփոխումներին: Մասնավորապես նշված է, թե ոստիկանական համակարգում կոռուպցիան մնում է մտահոգության առարկա: Հիշատակված է, որ Վեհաժողովը բազմիցս առաջարկել է, որ ոստիկանության նկատմամբ լինի իրապես քաղաքացիական վերահսկողություն, ու նաեւ, որ իր վերջին բանաձեւում ԵԽԽՎ-ն կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ստեղծել նախարարություն, որի ենթակայության ներքո կլինեն ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը: «Իշխանությունները նշեցին, որ իրենք պատրաստ են անդրադառնալ այդ առաջարկություններին,- նշված է փաստաթղթում ու մանրամասնած, թե իրենց տեղեկացրել են, որ նման փոփոխությունները պետք է կարգավորվեն օրենքով:- Այս օրենքը նախատեսվում է փոխել, երբ մայիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո կկազմավորվի նոր կառավարություն»:

ԵԽԽՎ համազեկուցողները նաեւ պնդում են, թե պետք է ստեղծվի մեխանիզմ, որն անկախ կերպով կհետաքննի ոստիկանությանն առնչվող բողոքներն ու մեղադրանքները. «Նման մեխանիզմի առաջարկ պատրաստվել է իշխանությունների կողմից եւ ուղարկվել է Եվրոպայի խորհրդին՝ կարծիքի համար»: Եվ էլի հայտնել են, թե իշխանությունները նպատակահարմար չեն գտնում այս մեխանիզմն իրականացնել այս պահին, սակայն խոստացել են, որ դա կարվի մինչեւ 2012 թ ամառը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30