ՀՀ ոստիկանապետ պարոն
Հարգելի պարոն Գասպարյան,
Կարդացեք նաև
Մաշտոցի պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 1-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
1.Մինասյան Սեյրան, անձնագիր` АК 0300517
2. Վարդումյան Հովիկ, անձնագիր` AM 0425115
3. Վարդանյան Արտավազդ, անձնագիր` AE 0222034
4. Եղիազարյան Օշին
5. Դոխոլյան Արթուր, անձնագիր`AB 0440733
6. Բաղդասարյան Էդգար, անձնագիր` АК 0311835
7. Կարապետյան Արայիկ, անձնագիր` AM 0532567
8. Եղնուկյան Կարո, անձնագիր` AK 0330222
Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.
1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732 – 1 (մեկ) հատ,
2. պտուտակահան STAREX – 12 (տասներկու) հատ,
3. հարթաշուրթ KLY-TEK 160mm – 5 (հինգ) հատ,
4. ճոպան կտրող գործիք STAREX – 2 (երկու) հատ,
5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,
6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ
7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ
Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ