Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի ազգային հավաքականի հանդիպումների հաշիվները գուշակելու է Պաուլոն՝ աշխարհի վերջին առաջնությունում մեծ ճանաչման արժանացած ութոտնուկ Պաուլի եղբայրը:
Կենդանին ներկայումս գտնվում է Պորտուի «Sea Life» օվկիանարիումում, որին Օբերհաուզենի ակվարիումից բերել են մինչեւ այս տարվա վերջ՝ մասնակցելու «Պաուլոմանիա» բեմադրություն-ներկայացմանը: Օվկիանարիումի աշխատակիցներն ասում են, որ Պաուլոն իր նշանավոր «ծովային գուշակ» եղբորից պակաս տաղանդ չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ