Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մենք շահագրգռված ենք, որ անցկացվեն բաց, թափանցիկ և արդար ընտրություններ»

Ապրիլ 01,2012 10:19

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն երեկ ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ Ռադմիլա Շեկերինսկան նշել է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք հանդիպում ենք բոլոր այն խոշոր քաղաքական կուսակցությունների հետ, որոնք առանցքային մասնակցություն են ունենալու ընտրությունների ժամանակ: ԵԱՀԿ անդամ պետությունները գտնում են, որ դիտորդական առաքելությունը բարձրացնում է ընտրությունների արդյունքների հանդեպ հանրության վստահության մակարդակը: Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում անցկացվեն անկողմնակալ և անաչառ ընտրություններ»:

«Մենք ևս շահագրգռված ենք, որ անցկացվեն բաց, թափանցիկ և արդար ընտրություններ: Այս նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար ևս անկողմնակալ ընտրությունների անցկացումն առաջնայինն է», – ողջունելով Ռ. Շեկերինսկային՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30