Պլովդիվում ավարտվել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունը:
Եզրափակիչ՝ 11-րդ տուրում, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի նկատմամբ եւ 8,0 միավորով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Ճիշտ է, աշխարհի թիմային չեմպիոնը մրցանակակիր չդարձավ, բայց աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությանը մասնակցելու ուղեգիր նվաճեց:
Եվրոպայի նոր չեմպիոնը ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն է՝ 8,5 միավորով: Նրան մեդալակիրների եռյակում 8,0-ական միավորով հաջորդեցին Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա) եւ Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ