Գերմանիայի Կիլ քաղաքում լեհ Պետեր Վիլչեւսկուն հաղթելով՝ միջին քաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը դեպի աշխարհի չեմպիոնություն տանող հերթական քայլը կատարեց:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այժմ «Արքա Արթուրը» հաջորդ մենամարտն անցկացնելու է արդեն նույն վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար, որը երկրորդ կիսամիջին քաշային կարգում պատկանում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Սակայն վերջինը դեռ իր գոտին պետք է պաշտպանի Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվզի հետ մենամարտում: Հենց նրանց հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ