Գերմանիայի Կիլ քաղաքում ավարտվեց WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար Արթուր Աբրահամ-Պետեր Վիլչեւսկի մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը միավորների մեծ առավելությամբ՝118:109, 118:109, 109:108, հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի գոտին: Առաջիկայում «Արքա Արթուրին» արդեն սպասվում է աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ