Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խնդիրներ ունենալու շռայլություն, – կարծում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քամբեքը։ Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններն,ըստ նրա, իրական ազդեցություն կունենան Հայաստանի հանդեպ՝ եվրոպական վերաբերմունքի վրա։
Պարոն Քամբեքի գնահատմամբ՝ աշխարհագրական մեր երկու հարեւանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, արդեն սկսել են հակաարշավ, եւ «անորակ» գնահատված ընտրությունները կօգտագործվեն այն հարցերում, որոնք էական են Հայաստանի անվտանգություն համար, ու ցանկացած խնդիր կլուծվի ոչ օգուտ մեր երկրի։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ