ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը համոզված է, որ Մաշտոցի այգում ակտիվիստները անօրինական գործողությունների` կրպակների ապամոնտաժման գործողությունների չեն գնա:
Նա այսօր եւս այգում վերահսկում էր հասարակական կարգը: «Ոստիկանները պահելու են հասարակակական կարգը եւ ոչ մի անկարգություն չեն թույլ տա, եթե փորձեն գնալ անօրինական գործողությունների, միանշանակ համապատասխան պատասխանը կտրվի իրենց »:
Նրա խոսքերով, ակտիվիստներին բացատրել են` իրենց հարցերին լուծում տալ դատական կարգով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ